Գեղեցկություն և առողջություն

Երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, «Լուչ Վեռի» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Բրեժնևան ընտրել է Հայաստանը` որպես առաջին երկիր ՄԱԿ–ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի միասնական ծրագրի (UNAIDS) Բարի կամքի դեսպանի կարգավիճակում պաշտոնական այցի համար։

«Ես ընտրել եմ Հայաստանը ոչ այն պատճառով, որ այստեղ ինձ լավ եմ զգում։ Վերլուծելով և ուսումնասիրելով վիճակագրությունը` ես եկա այն եզրահանգման, որ չնայած այս պահին ՁԻԱՀ–ի համաճարակն ակտիվորեն տարածվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածքում, այդուհանդերձ Հայաստանն առաջատար դիրքում է նվազագույն թվով հիվանդների և իշխանությունների ու մասնագետների կողմից առավելագույն ուշադրության, ինչպես նաև հասարակության աջակցության առումով», – ասաց Բրեժնևան։

Նա նաև նշեց, որ փոքր թվով ՄԻԱՎ վարակակիրների առկայության դեպքում նրանց նկատմամբ խտրականության խնդիր, ամեն դեպքում, գոյություն ունի։ Որքան բարձր է խտրականության մակարդակը, ՄԻԱՎ դրական ստատուս ունեցող մարդիկ այնքան ավելի շատ են վախենում դիմել օգնություն ստանալու, բուժվելու և հետագա վարակը կանխելու ու նորմալ կյանքով ապրելու համար։

«Բոլորը պետք է իմանան, որ ՄԻԱՎ–ը քրոնիկ հիվանդություն է, որի առկայությամբ կարելի է ապրել երկար և երջանիկ երկու դեպքում` սեփական կարգավիճակն ընդունելու և բուժում ստանալու դեպքում։ Եվ դա պետք է լինի հասարակության աջակցությամբ։ Որքան ավելի բարի և համբերատար լինի հասարակությունը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ, այնքան ավելի հեշտ կլինի բացահայտել վիրուսակիրներին և ինտեգրել նրանց հասարակության մեջ», – կարծում է Բարի Կամքի դեսպանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ Style» գործակալության հարցին` Բրեժնևան պարզաբանեց, որ Բարի կամքի դեսպանի գործունեության մեջ ամենագլխավորը իրազեկելն է։ «Ամենակարևորը, ինչ կարող եմ անել, դա հասանելի կերպով իրազեկելն է մարդկանց ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի մասին, որից վախենում են և փորձում են չխոսել։ Իմ պարտականությունն է վեր հանել այդ ամենը և օգնել մարդկանց հասկանալու, թե ինչ է ՄԻԱՎ վարակը, ինչ է ՁԻԱՀ–ը և, իհարկե, կոչ անել ավելի բարի լինել այդ վարակով տառապող մարդկանց նկատմամբ», – ասաց նա։

Բրեժնևեն ցանկացել է հայ կանանց մնալ նույնքան բարեհամբույր, գեղեցիկ, հոգատար և ընտանիքի պահապանի դիրքերում, ինչպես նաև խորհուրդ է տվել «և կանանց, և նրանց զուգընկերներին ՄԻԱՎ թեստ անցնել»։ -0-