Գեղեցկություն և առողջություն

MissTravel ամերիկյան կայքը վարկանիշային աղյուսակ է հրապարակել, որի համաձայն` ամենացանկալի կանայք հայուհիներն են, ամենացանկալի տղամարդիկ` իռլանդացիները, հայտնում է Huffingtonpost.com–ը։

Ինչպես նշված է հոդվածում, այսպիսի բարձր գնահատականի վրա, ամենայն հավանականությամբ, երկու գործոն է ազդել` այսպես ասած «Քիմ Քարդաշյանի էֆեկտը» և Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը։ Հիշեցնենք, որ Քարդաշյանները պատմական հայրենիք կատարած այցի ժամանակ նաև նկարահանել էին «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված էր Քիմի արմատներին։ 

MissTravel հարցում–հետազոտությանը մասնակցել է զբոսաշրջային կայքի ավելի քան 110 հազար այցելու։

Անցած տարի վարկանիշային աղյուսակը գլխավորել էին բրազիլացի կանայք և ավստրալիացի տղամարդիկ։ -0-