Գեղեցկություն և առողջություն

Լոնդոնում անցկացված «Միսս աշխարհ» մրցույթում հաղթել է ՀԱՀ–ն ներկայացնող Ռոլեն Շտրաուսը, գրում է Lenta.ru–ն։

Երկրորդ տեղն է զբաղեցրել Հունգարիան ներկայացնող Էդինա Կուլշարը, երրորդ  տեղը` ԱՄՆ–ն ներկայացնող Էլիզաբեթ Սաֆրիթը։

Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Կոստենկոն դուրս է մնացել առաջին տասնյակից, թեև բուքմեյքերները նրան ֆավորիտներից մեկն էին համարում։ Մրցույթի արդյունքում Կոստենկոն հայտնվել է լավագույն 25 գեղեցկուհիների ցուցակում։ 

22–ամյա «Միսս աշխարհը» սովորում է բժշկական ֆակուլտետի չորրորդ կուրսում և երազում է բժիշկ դառնալ։ Ազատ ժամանակ Ռոլեն Շտրաուսը սիրում է գոլֆ խաղալ և ընթերցել։ 

2013թ.–ին «Միսս աշխարհ» է ճանաչվել ֆիլիպինցի Մեգան Յանգը։ –0–