Գեղեցկություն և առողջություն

Ժամանակակից մարդն ամեն օր սթրեսային իրավիճակների է բախվում։ Կարևորն այն է, որ մարդը կարողանա հանգստություն պահպանել և  սթրեսային իրավիճակներում հայտնվելու դեպքում կարողանա ղեկավարել սեփական էմոցիաներն ու ժամանակին հանգստանա։

Երևանում մայիսի 12-ից 14–ին անցկացվում է Հոգեկան առողջության միջազգային համաժողովը, որի շրջանակում ամբողջ աշխարհից Հայաստան են ժամանել բարձր որակավորում ունեցող մի շարք բժիշկներ։ Նրանց թվում են Sanofi դեղագործական ընկերության մատչելի բժշկության միջազգային ծրագրի նախագահ Ռոբերտ Սեբակը և Հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Թոմաս Քրեյգը, ովքեր լրագրողներին պատմեցին, թե որոնք են երջանկության գաղտնիքները։ 

Ֆիզկուլտուրան որպես լավագույն հակադեպրեսանտ

Թոմաս Քրեյգը, պատասխանելով ԱՌԿԱ Style–ի հարցերին, խորհուրդ տվեց, նախևառաջ, ակտիվ կենսակերպ վարել։ Եթե սիրում եք շարժվել, սակայն ձեր աշխատանքն ավելի շատ նստած դիրքով է անցնում, ապա անշարժությունը շատ վատ է ազդում ամբողջ օրգանիզմի գործունեության վրա։

Հարկավոր է ուշադրություն դարձնել ֆիզիկական վարժություններին, որոնք կօգնեն թուլանալ, ազատվել ավելորդ կալորիաներից և օրվա ընթացքում օրգանիզմում կուտակված էներգիայի ավելցուկից։ 

«Ֆիզիկական կուլտուրան ոչ շատ ծանր և լավագույն հակադեպրեսանտն է»,– նշեց Քրեյգը։ 

Սեր և արև` հանուն փրկության 

Քրեյգն ու Սեբակը միաձայն նշում են, որ մարդը, որին հաճելի մարդիկ են շրջապատում, ավելի հազվադեպ են ենթարկվում դեպրեսիայի։

Քրեյգի խոսքով` դեպրեսիան ավելի հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ մարդը բաժանվում է իր երկրորդ կեսից։ «Բոլոր հարաբերությունները պետք է արդյունավետ հիմքերի վրա կառուցել»,– ավելացրեց միջազգային մասնագետը։ 

Ամեն դեպքում ավելի լավ է խուսափել «թեթևամիտ» մարդկանցից, ովքեր կարող են ձեր կյանքում խնդիրներ առաջացնել։ Կամ եթե դուք երկարատև սիրային հարաբերությունների կողմնակից եք, ապա ոչ մի դեպքում պետք չէ հարաբերություններ ունենալ մի մարդու հետ, որը կարող է կոտրել ձեր սիրտը` խզելով հարաբերությունները երկու–երեք շաբաթվա շփումից և «ռոմանտիկայից» հետո։

Ռոբերտ Սեբակն ավելացրեց, որ պետք է նաև հաճախ ժպտալ, ծիծաղել, ինչպես նաև հնարավորին չափ հաճախ լինել արևոտ քաղաքներում։ «Շատ կարևոր են հանգստյան օրերն ու արձակուրդները»,– ավելացրեց նա։ Փորձագետի խոսքով` չկա ավելի լավ բան, քան ժամանակին արձակուրդ վերցնելը։ -0-