Գեղեցկություն և առողջություն

«Միսս տիեզերք 2014» մրցույթի հաղթող է դարձել կոլումբիացի Պաուլինա Վեգան։ Մրցույթի արդյունքները ներկայացրել է Lenta.ru կայքը` հղում անելով Associated Press-ին։

Վեգայից բացի, մրցույթի լավագույն հնգյակում էին ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Ուկրաինայի և Յամայկայի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում էր 87 աղջիկ։ Մրցույթն անցկացվում էր Մայամիում։

Վիցե-միսս տիտղոսին արժանացան ԱՄՆ ներկայացուցիչ Նիա Սանչեսը և «Միսս Ուկրաինա» Դիանա Գարկուշան։ Ռուս Յուլիա Ալիպովան չկարողացավ ընդգրկվել եզրափակչի 15 մասնակիցների ցուցակում։

22-ամյա Պաուլինան նշանավոր տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին է։ Նա երեք եղբայր և չորս քույր ունի։ «Միսս տիեզերք 2014»-ը հայտարարեց, որ սա իր վերջին գեղեցկության մրցույթն է, քանի որ ցանկանում է շուտափույթ վերադառնալ ուսումին։

«Դա երազանք է` ներկայացնել ժամանակակից կնոջը, ով ցանկանում է լինել ոչ միայն գեղեցիկ ու ներկայացուցչական, այլև արհեստավարժ, խելացի, աշխատասեր մարդ», — հայտարարեց աղջկը հաղթանակից հետո։ 

Մասնակցի թերթիկում Պաուլինա Վեգան խոստովանել է, որ քնում է բաց աչքերով և շատ է սիրում պարել։

Մրցույթին մասնակցել է նաև հայկական ծագում ունեցող Յոհանա Ռիվա Կարապետյանը (Johana Riva Garabetian), ով ներկայացրել է Ուրուգվայը։ -0-