Գեղեցկություն և առողջություն

C:EHKO (Բեռլին) ընկերության տնօրեն Վլադիմիր Ուսոլցևը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե ամռանն ինչպես է պետք խնամել մազերը և որ գույներն են առավել նախընտրելի այս ամռանը։

«Պետք չէ մազերը պաշտպանել արևից։ Դրանք պետք է ճիշտ ներկել մասնագետների մոտ և ճիշտ խնամք ընտրել մազերի յուրաքանչյուր տիպի համար։ Չէ՞ որ մազերը, ինչպես և մարդիկ, շատ անհատական են։ Ճիշտ ներկով ներկերն արդեն իրենց մեջ ունեն անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ֆիլտրը (պաշտպանություն արևից)»,– ասել է Ուսոլցևը։

Նրա խոսքով` այս տարվա ամռանը նորաձև է այն, ինչ կինը սիրում է, և այն, ինչը նրան ցանկալի է դարձնում։ Կանայք նորաձև կլինեն թե՛ սև, թե՛ կարմրավուն, թե շեկ մազերով։ Երբեք պետք չէ վախենալ փոփոխություններից։

Փորձագետը խորհուրդ է տալիս երբեք ինքնուրույն չներկել մազերը և այդ գործը վտահել վարպետին։

«ԱՌԿԱ Style»–ն իր հերթին կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս ճիշտ շամպուն ընտրել և հնարավորին չափ քիչ վնասել մազերը վարսահարդարման տարբեր միջոցներով։ Պետք է ընդունել, որ գեղեցիկ են համարվում փայլուն և առողջ մազերը։ -0-