Գեղեցկություն և առողջություն

Անկեղծ գովազդային արշավները նորություն չեն Tom Ford–ի համար։ Սադրանքը միշտ եղել է դիզայների այցեքարտը։

Այս անգամ Tom Ford–ի դեմքերը համբույրի դասեր են տալիս Lips&Boys մինի–շրթներկերի սահմանափակ հավաքածուի տեսահոլովակում։ Շրթներկի յուրաքանչյուր երանգ կոչված է տղամարդու անունով, որը կարևոր դեր է խաղացել Թոմ Ֆորդի կյանքում։ Նման հերոսները 50–ն են, հենց այդքան երանգ է ներկայացված հավաքածուում, գրում է Glamour.ru–ն։

Հավաքածուում ներառված են բաց մարգարտագույնից մինչև նարնջագույն, կարմիր, բալագույն և վառ կարմիր երանգներ, նման բազմազանության նկատմամբ ոչ մի կին անտարբեր չի մնա։ Հավաքածուի առանձնահատկությունը շրթներկերի տուփն է, որը հեշտությամբ կտեղավորվի ամենափոքր պայուսակում։ -0-