Գեղեցկություն և առողջություն

Giorgio Armani ապրանքանիշը ամանորյա տոներին ընդառաջ ներկայացրել է Orient Excess դիմահարդարման հավաքածուն, որի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել սիբիրյան ձյունաճերմակ տեսարանները, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հավաքածուի գլխավոր հերոսուհին XIX դարի ռուս ազնվական տիկին Աննա Կարենինան է։ Նրա նման տիկնանց միանշանակ հարմար կլինեին վառ կարմիր և մորեգույն երանգները, որոնք ստվերում են ճերմակ մաշկը։ 

Սահմանափակ հավաքածուում ներառվել են Lip Maestro շրթներկի երկու երանգներ, Rouge Ecstasy շրթներկի երկու երանգներ` СС– տեխնոլոգիայով, Nail Lacquer եղունգի երեք լաքերը (ներառված է վերին շերտը բյուրեղային փայլի համար) և երկու էքսկլյուզիվ ապրանքներ` Maestro Winter Glow երանգային միջոցն ու Orient Excess դեմքի պալետկաները։

Giorgio Armani–ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Maestro Winter Glow–ի առանձնահատկությունն այն է, որ քսուք–ֆլյուիդը չունի գունային պիգմենտներ, այդ պատճառով օգնում է ցանկացած մաշկի վրա ստեղծել թեթև արիստոկրատական երանգներ` կաթնագույն փայլով։ Orient Excess պալետկայի վերին հատվածում highlighter դիմափոշին է, իսկ ստորին հատվածում` ստվերաներկերի երեք երանգներ։ Պալետկայի պատյանը մուգ կապույտ է, որի դիզայնը մշակել է անձամբ Ջորջիո Արմանին (Giorgio Armani)։ Giorgio Armani Orient Excess հավաքածուն արդեն  վաճառքում է։ -0-