Գեղեցկություն և առողջություն

Գեղեցկության «EXPO BEAUTY 2014» միջազգային 10-րդ մանագիտացված ցուցահանդեսը բացվել է շաբաթ օրը «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում:

Եռօրյա ցուցահանդեսի մասին «ԱՌԿԱ Style»-ին պատմեց LOGOS EXPO ընկերության  առողջության և կրթության դեպարտամենտի ղեկավար Ադելինա Քոչարյանը: «Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 հայկական ընկերություններ: Դա ավելին է, քան նախորդ տարի, ինչը վկայում է այդ միջոցառման նկատմամբ հետաքրքրության աճին: Մենք կարծում ենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այս ցուցահանդեսին կմասնակցեն նաև արտասահմանյան ընկերություններ»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, ցուցահանդեսը սովորաբար անցկացվում էր գարնանը, բայց այս տարի որոշեցինք այն անցկացնել Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին: «Մեր կանայք ձգտում են գեղեցիկ լինել, հատկապես` Ամանորին: Բոլորը ցանկանում են այդ օրերին նվերներ գնել»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ հետաքրքիր ընկերություններ, ներկայացված են ձեռքի աշխատանքի բազմաթիվ նմուշներ:

«Հայ կանայք ոսկե ձեռքեր ունեն, նրանք ցուցահանդեսին շատ գեղեցիկ արտադրանք են ներկայացնում»,- ասաց Քոչարյանը:

Ավանդական միջոցառումը նաև բարեգործական բաղադրիչ ունի` LOGOS EXPO ընկերությունը տարածք է հատկացրել նաև մանկատների սաների աշխատանքների ցուցադրման համար: «EXPO BEAUTY 2014» միջազգային տասներորդ ցուցահանդեսի կազմակերպիչներն են` LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:

Ցուցահանդեսին մասնակցում են թեթև արդյունաբերության ընկերություններ, գեղեցկության սրահներ, էլիտար խանութներ, հարսանեկան և ծաղկի սրահներ, տպագրատներ, կոսմետիկ վիրաբուժության կենտրոններ և այլն:

Ցուցահանդեսի ցուցանմուշները ներկայացված են այնպիսի թեմատիկ բաժիններով, ինչպիսիք են` բուժիչ և դեկորատիվ կոսմետիկա, օծանելիք, մազերի և մարմնի խնամքի արտադրանք, հիգիենիկ արտադրանք, գեղեցկության սրահներ և ֆիտնես ակումբներ, ծաղիկների և տան հարմարավետության պարագաներ, ոսկե զարդեր, հարսանեկան զարդեր և պարագաներ, բիժուտերիա, SPA արտադրություն, ներքնազգեստ և լողազգեստներ, հագուստ և կոշիկ, գալանտերեա և սպիտակեղեն: 

Ցուցահանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-