Գեղեցկություն և առողջություն

Դեկտեմբերի 13–15–ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնի տարածքում կանցնի գեղեցկության ինդուստրիային նվիրված «EXPO BEAUTY 2014» X միջազգային մասնագիտական ցուցահանդեսը։

Միջոցառման կազմակերպիչներն են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն ու Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը։

«Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Երևանում «Երևան Էքսպո» ցուցասրահը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որը հնարավորություն կընձեռի սուզվել գեղեցկության, շքեղության և նրբագեղության զարմանալի աշխարհի մեջ», – նշում են կազմակերպիչները։

Ցուցահանդեսի ընթացքում այցելուների շրջանում կանցկացվի ֆոտոմրցույթ «Miss EXPO BEAUTY 2014», նորաձևության ցուցադրություն, վարպետության դասեր, թանկարժեք մրցանակների խաղարկություն` ըստ հրավիրատոմսերի համարների։

Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության առաջատար ներկայացուցիչները, գեղեցկության սրահները, էլիտար խանութները, տեղական և արտասահմանյան ընկերությունները, հարսանյաց և ծաղկի սրահները, տպագրատները, կոսմետիկ վիրաբուժության կենտրոնները և այլն:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերի, մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ, հիգիենիկ պարագաներ, գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ, ծաղիկներ և տնային հարմարավետություն, ոսկերչական զարդեր, հարսանեկան զգեստներ և պարագաներ, բիժուտերիա, SPA արդյունաբերություն, ներքնազգեստներ և լողազգեստներ, հագուստ և կոշիկ, գալանտերեա, սպիտակեղեն։ –0–