Գեղեցկություն և առողջություն

Սան Պաուլոյի գլխավոր փողոցի երթևեկությունը փակվել է անսովոր  տեսարանով. տասնյակ բիկինիով աղջիկներ շարվել են հենց երթևեկելի հատվածում։

Գեղեցկուհիները հավաքվել են Բրազիլիայի այդ քաղաքում երկրի ամենատարբեր անկյուններից` «Միսս Բում–բում» մրցույթին մասնակցելու համար, որը տեղի է ունենում ամեն տարի։ Մրցույթին մասնակցել ցանկացողների համար ամենագլխավոր պայմանը սիլիկոնի բացակայությունն է։ Աղջիկների բոլոր բարեմասնությունները պետք է բացառապես բնական լինեն։ Հաղթող կդառնա ամենագեղեցիկ հետույք ունեցող աղջիկը, հաղորդում է Pravda.ru–ն։

Այս տարի 500 մասնակիցներից ընտրել են 27–ին` յուրաքանչյուր նահանգից մի հոգի, իսկ մինչև եզրափակիչ կհասնեն 15 մասնակից։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերին։ Հաղթողը կորոշվի ինտերնետային քվեարկությամբ և կստանա 22 հազար դոլար։ Որոշ աղջիկներ ասում են, որ մրցույթին մասնակցությունը նրանց երազանքն է եղել, և նրանք ժամերով մարզվել են մարզասրահներում։

Հարկ է նշել, որ այդ մրցույթը Բրազիլիայում շատ հայտնի է, դրան մասնակցում են ամենագեղեցիկ աղջիկները, իսկ հաղթողը դառնում է ազգային աստղ։ Իհարկե, դա խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են փարթամ բարեմասնություններով, բայց միևնույն ժամանակ  սպորտային մարմնաձևերով աղջիկները։ -0-