Նորաձևություն

Harmony Yerevan-ի նոր գարուն-ամառ 2016 հավաքածուն նվիրված է հայ կնոջը պատմության մեջ, ով դարեր շարունակ ուս ուսի տղամարդկանց հետ պայքարել է հանուն հայրենիքի, կրոնի, հոգևոր արժեքների պահպանման։ Հավաքածուում հայ կինը ներկայացված է որպես մարտիկ, ազնվական, աննկուն կամքի տեր։

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

Հավաքածուն նվիրված է Harmony Yerevan–ի հնգամյակին։ Այս բոլոր տարիների ընթացքում այն դիմում էր հայկական պատմությանը և մշակույթին: Վերջին հավաքածուն ոգեշնչվել է V դարի իրադարձություններից, որը հայկական պատմության մեջ կոչվում է «ոսկեդար», ինչպես նաև հայ կնոջ հավաքական կերպարից և Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» ստեղծագործությունից:

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

Հավաքածուում համադրված են նուրբ և ավելի կոշտ գործվածքները` շիֆոնն ու կաշին, օրգանզան և տաֆտան: Գունային գամման հիմնականում տատանվում է մոխրագույնի, սևի, բալակարմիրի միջև, սակայն տեղ-տեղ հանդիպում են նաև վառ կարմիր, կանաչ և դեղին գույները:

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

Harmony Yerevan-ը հիմնադրվել է նորաձևության սիրահար Լիլիթ Տոնականյանի կողմից: Սա նրա համատեղ նախագիծն է հագուստի դիզայներ Միքայել Դանիելյանի հետ: Ապրանքանիշն իր գործունեության 4 տարիների ընթացքում ներկայացրել է 7 հավաքածու: Harmony Yerevan-ի գլխավոր սկզբունքը կնոջը հարմարավետ ու գեղեցիկ տեսնելն է՝ միաժամանակ ընդգծելով նրա անհատականությունը:

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

'Harmony Yerevan' brand presented its new collection in Yerevan, Armenia

Լուսանկարները՝ Photolure