Նորաձևություն

Victoria’s Secret–ի նոր տեսահոլովակը նվիրված է ԱՄՆ–ում փետրվարի 1–ին նախատեսված Ազգային ֆուտբոլային լիգայի (Super Bowl 2015) չեմպիոնի կոչման եզրափակիչ փուլին։ Տեսահոլովակում հրեշտակները իսկական ֆուտբոլիստների են վերածվել։ 

Նկարահանմանը մասնակցել են մոդելներ  Ադրիանա Լիման, Բեհաթի Փրինսլու, Լիլի Օլդրիջը, Քենդիս Սուեյնփոուլը և Դաութսեն Քրյոզը:

Ադրիանա Լիմա

Բեհաթի Փրինսլու

Տեսահոլովակի կարգախոս է դարձել վերջում հայտնվող արտահայտությունը` «Վայր չգցես գնդակը», և  պարզվում է, որ տեսանյութը միայն Super Bowl–ի խաղին չի նվիրված` կարմիր–սպիտակ մարզահագուստով մոդելների ֆոնին հայտնվում է «Փետրվարի 14–ն անհնար է առանց Victoria’s Secret–ի» (It’s not Valentine day without Victoria’s Secret) արտահայտությունը։ Տեսահոլովակի ամբողջական տարբերակը հասանելի կլինի փետրվարի 1–ին Super Bowl–ի խաղի ժամանակ։ -0-

Ադրիանա Լիմա և Լիլի Օլդրիջ