Նորաձևություն

Սուրբ Վալենտինի տոնին ընդամենը մի քանի օր է մնում, այդ իսկ պատճառով եկել է տարվա ամենառոմանտիկ գիշերվա «զգեստապահարանը» հավաքելու ժամանակը։ Եվ այժմ խոսքը, իհարկե, ոչ թե զգեստների, այլ սեքսուալ ներքնազգեստի կոմպլեկտի մասին է, ինչը լավագույն նվերն է, մեր կարծիքով, երկրորդ կեսի համար։ Այդ մասին գրում է Spletnik.ru–ն։ 

Անշուշտ, բոլոր սիրահարների օրվա կողքով անտարբեր չէր կարող անցնել նաև Victoria’s Secret ապրանքանիշը` ի ուրախություն դրա երկրպագուների, դիզայներները նախապես են պատրաստվել տոնին, իսկ տեսնել արդյունքը կարելի է արդեն հիմա։ 

 

Ցանցում ապրանքանիշի գովազդային թարմ արշավից հրապարակած նկարներում շքեզ ժանեկազարդ և մետաքսե ներքնազգեստով ներկայացել են Քենդիս Սուեյնփոուլ, Բեհաթի Փրիսլու, Մարթա Հանթ և Նադին Լեոպոլդ «հրեշտակները»։ -0-