Victoria’s Secret ապրանքանիշը ներկայացրել է նոր գունեղ տեսահոլովակ, որում «հրեշտակները» ոչ թե սովորականի պես շրջում են տեսախցիկի դիմաց, այլ` պարում են։ Ընդ որում` յուրաքանչյուր աղջկա ձեռքին սպիտակավարդագույն գծավոր հովանոց է։ Մոդելների հագին նոր Dream Angels հավաքածուի ներքնազգեստներն են` թափանցիկ անձրևանոցներով «շղարշված»։ 

Տեսահոլովակը նկարահանվել է Victoria’s Secret–ի` ապրիլին անցկացրած գովազդային արշավի շրջանակում։ Երկու կոմպլեկտ ներքնազգեստ գնելու դեպքում յուրաքանչյուր աղջիկ նվեր կստանա հովանոց, որը տրամադրություն է բարձրացնում նույնիսկ ամենամռայլ եղանակին։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհիներն են Քենդիս Սուեյնփոուլը, Էլզա Հոքը և Ժասմին Տուքսը, իսկ տեսահոլովակում հնչում է K. S. Rhoads–ի «Rain and Shine» ստեղծագործությունը։ -0-