Նորաձևություն

Ադրիանա Լիմա և Ալեսսանդրա Ամբրոսիո

40 կիսամերկ սուպերմոդելներ, 8 սեքսուալ «հրեշտակներ», գունավոր ու փայլփլուն անձրև, հազարավոր փուչիկներ, Թեյլոր Սվիֆթի և Արիանա Գրանդեի երգերը, ոսկե թևեր` Քենդիս Սուեյնփոուլի և սիրամարգի պոչ` Բեհաթի Փրիսլուի համար… Լոնդոնի Earls Court ցուցահանդեսային կենտրոնում տեղի է ունեցել Victoria’s Secret-2014 շոուն, հաղորդում է Glamour.ru–ն։

Աշխարհի բոլոր «հրեշտակները» ժամանել էին Միացյալ Թագավորության մայրաքաղաք` Vicroria’s Secret–ի ամենամյա շոուին մասնակցելու համար, որը սեքսուալության և գեղեցկության տոն է` երկրագնդի ամենացանկալի մոդելների մասնակցությամբ։

Նախորդ դարի 90–ականներին ներքնազգեստի ամերիկյան Victoria’s Secret ապրանքանիշը սովորական ցուցադրությունն առաջին անգամ դարձրեց վառ դիմակահանդես, իսկ 1998 թ.–ին պոդիում դուրս եկան թևերով սեքսուալ «հրեշտակներ»։ Դրանից հետո Victoria’s Secret–ի ցուցադրությունները դարձան ամենասպասված և դիտարժան իրադարձություններից մեկը։

Victoria’s Secret-2014  ցուցադրությանը մասնակցել են 40 սուպերմոդելներ և ութ «հրեշտակներ»`  Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Բեհաթի Փրինսլուն, Քենդիս Սուեյնփոուլը, Դաութսեն Քրյոզը, Քարլի Քլոսը, Լիլի Օլրդիջն ու Լինդսի Էլլինգսոնը։

Դաութսեն Քրյոզ

Լիլի Օլրդիջ

Դաութսեն Քրյոզ

Բեհաթի Փրիսլու

Քարլի Քլոս

Լիլի Օլրդիջ

Քենդիս Սուեյնփոուլ

Իզաբել Գուլարթ

Աղջիկները ցուցադրում էին անհավանական երևակայության և բարդության զգեստներ, որոնք ոգեշնչված էին երիտասարդական ենթամշակույթներով, եկեղեցական ներկայացումներով, մարզական հանդիպումներով և հեքիաթային սյուժեներով։ Նրանք կրում էին թիթեռների, դրախտային թռչունների, փերիների թևեր` հրապուրիչ կորսետների և կրծկալների համադրությամբ։

Երկնային հրեշտակի կերպարը, որն անփոփոխ առկա է բոլոր շոուներում, մարմնավորել են Քենդիս Սուեյնփոուլը, Բեհաթի Փրիսլուն և Դաութցեն Կրյոզը, որոնց համար դիզայներները ստեղծել էին հսկայական ոսկե թևեր։ Մոդելները ցուցադրում էին total black և dark blue երանգներով հանդուգն ու համարձակ ներքնազգեստի հավաքածուներ, ինչպես նաև`հարսանեկան հավաքածու` նուրբ վարդագույն և մարգարտե–սպիտակ երանգներով։ Ցուցադրության վերջում նրանք բոլորն անցան շախմատե պոդիումի վրայով`շրջապատված հազարավոր փուչիկներով։

Ալեսսանդրա Ամբրոսիո

Ադրիանա Լիմա

Թանկարժեք Fantasy Bra–ն այս տարի ներկայացրեցին Ադրիանա Լիման և Ալեսսանդրա Ամբրոսիոն։ Fantasy Bra–ն արժե ավելի քան երկու միլիոն դոլար և ամբողջովին զարդարված է թանկարժեք քարերով։ Շոուի երաժշտությունն   ապահովում էին Թեյլոր Սվիֆթը, Արիանա Գրանդեն և Էդ Շիրանը։ 

Ալեսսանդրա Ամբրոսիո

Էդ Շիրան​, Ադրիանա Լիմա և Ալեսսանդրա Ամբրոսիո

Թեյլոր Սվիֆթ

Արիանա Գրանդե

Victoria’s Secret–ի վառ վարդագույն ֆիրմային press wall-ի ֆոնին լուսանկարվում էին հյուրերը` Էլլի Հոլդինգը, Օլիվիա Պալերմոն,  Փոփփի Դելևինը, Ամբեր Լե Բոնը (Amber Le Bon) և այլոք։ Շոուի ավարտից հետո բոլորը մասնակցեցին երեկույթին։ Հագնելով Haute Сouture զգեստներ` ցուցադրության գլխավոր հերոսուհիները շարունակում էին զվարճանալ, սելֆի անել և կատարել իրենց գլխավոր առաքելությունը` գեղեցկություն նվիրել աշխարհին։ «Հրեշտակների» աշխատանքն իսկապես տոն է։ -0- 

Թեյլոր Սվիֆթ

Ադրիանա Լիմա

Ալեսսանդրա Ամբրոսիո

Քենդիս Սուեյնփոուլ

www.youtube.com/watch?v=Tr01U0rxFN0