Միտումներ

Ժոզեֆին Լե Տուտուրը (Josephine Le Tutour) դարձել է Vera Wang-ի 2014թ.-ի աշուն-ձմեռ հարսանեկան հավաքածուի դեմքը: Այս մասին գրում է Glamour.ru-ն:

Պատրիկ Դեմարշելիեի (Patrick Demarchelier) հեղինակած սև-սպիտակ էմոցիոնալ լուսանկարներում կենսուրախ ֆրանսուհին ներկայացնում է հավաքածուի առանցքային մոդելը` շքեղ բազմաշերտ զգեստը` ճարտարապետական կրծքամասով:

Կերպարին ռոք-ն-ռոլի երանգ է հաղորդել ոճաբան Ջուլիա ֆոն Բոեմը (Julia Von Boehm)` ստեղծելով թաց մազերի տպավորություն ստեղծող սանրվածք և գրեթե աննկատ բնական դիմահարդարում:-0-