Միտումներ

Victoria’s Secret-ը ներկայացրել է Dream Angels գովազդային արշավը, որը նվիրված է ներքնազգեստի ամանորյա հավաքածուի թողարկմանը: «Երազանքի հրեշտակների» դերում հանդես են եկել մոդելներ Բեհաթի Փրինսլուն, Քարլի Քլոսը, Լիլի Օլդրիջն ու Սթելլա Մաքսվելը, հաղորդում է Сosmo.ru-ն:

Լուսանկարիչ Ռասսել Ջեյմսի տեսախցիկի օբյեկտիվի առջև աղջիկները ներկայացել են մեղմ երանգներով ժանեկազարդ ներքնազգեստով: Բացի այդ, գովազդային արշավի մի մաս է դարձել Քարլի Քլոսի լուսանկարը, որտեղ նրա ձեռքին Victoria’s Secret-ի Heavenly Luxe օծանելիքն է, որի սրվակը, մոդելի պես, ունի հրեշտակի թևեր:

«Dream Angels» պրոմո-տեսահոլովակում հնարավոր է տեսնել ամանորյա հավաքածուն: Այն, իհարկե, թեժացնում է Victoria’s Secret-ի շոուի նկատմամբ հետաքրքրությունը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Լոնդոնում:-0- 

http://www.youtube.com/watch?v=OpPhKkVrJaU