Միտումներ

Մոդել, իսկ վերջերս նաև դերասանուհի Իրինա Շեյքը (Irina Shayk) ուրախացրել է իր երկրպագուներին հերթական զգացմունքային ֆոտոշարքով: Ռուս գեղեցկուհին կրկին մերկացրել է գրավիչ մարմինն` այս անգամ Twin Set իտալական ապրանքանիշի հրավերով, գրում է glamour.ru-ն:

Ժանեկազարդ կոմպլեկտները, մետաքսե խալաթներն ու փափուկ կարդիգանները` ներքնազգեստի շարքից, սեքսուալ աստղի վրա առավել շահեկան տեսք ունեն:

Աշնանային տրամադրություն է ստեղծում հավաքածուի գունային ներկապնակը, որտեղ կան ինչպես խամրած երանգներ` մոխրագույն և բեժ, այնպես էլ վառ, օրինակ` գինեգույնը:-0-