Միտումներ

Դիզայները 50 երանգները նվիրել է տղամարդկանց, ովքեր զգալի դերակատարություն են ունեցել իր կյանքում, հաղորդում է Сosmo.ru-ն:

Թոմ Ֆորդը թողարկել է Lip&Boys սահմանափակ հավաքածուն, որում ներառված են տարբեր երանգների 50 շրթներկեր: Ընդ որում, շրթներկերից յուրաքանչյուրը, որոնք թաքնված են սև լակոնիկ տուփի մեջ՝ Tom Ford ապրանքանիշի տարբերանշանով, ունի անվանում: Ֆորդի խոսքերով՝ շրթներկերն ինքը նվիրել է տղամարդկանց, ովքեր զգալի դերակատարություն են ունեցել իր կյանքում և կարիերայում:

Գունային հավաքածուում ներառված է առավելագույն թվով գույն, որոնք հարմարավետության համար բաժանված են 10 գունային փնջերի՝ Light pink to mauves (բաց վարդագույնից մինչև բաց մանուշակագույն), Pop pinks to roses (կոնֆետային վարդագույնից մինչև մաքուր վարդագույն), Fuchsia to magentas (ֆուկսիայից մինչև ծիրանագույն), Corals to oranges (մարջանագույնից մինչև նարնջագույն), Violets to orchid (մանուշակագույնից մինչև սև խոլորձագույն), Nudes to browns (բնականից մինչև դարչնագույն), Silvers to blacks (մոխրագույնից մինչև սև),  Metallics (մետաղե երանգներ), Reds (կարմիր երանգներ), Plums (Սալորի երանգներ): -0-