Միտումներ

Երեկ երեկոյան Ռաֆ Սիմոնսն իր հերթական հավաքածուն ներկայացրեց Dior-ի համար։ Dior Cruise 2016 շոուն տեղի էր ունենում Պիեռ Կարդենի արտասովոր նստավայրում, որը հայտնի է իր «տիեզերական» դիզայնով և շրջանաձև պատուհաններից դեպի Ֆրանսիական ռիվիերայի ափերը բացվող հիասքանչ տեսարանով։

«Հավաքածուի հիմքում թեթևությունն ու երիտասարդությունն է», — պատմել է դիզայները։

Pallais Bulles («Պղպջակների ապարանք»)` այսպես է կոչվում անսովոր շինությունը, որտեղ Սիմոնսը որոշել էր հավաքել հանդիսատեսին, որոնց թվում են Մարիոն Կոտիյարը, Քրեսիդա Բոնասը, Դակոտա Ֆեննինգը, Միրոսլավա Դուման, Ելենա Պերմինովան և այլ հայտնի անձինք։ -0-