Միտումներ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Լիբանանցի մոդելավորող Զահար Մուրադը (Zuhair Murad), ում ստեղծագործությունները մեծ ճանաչում են վայելում կարմիր գորգերի վրա, ներկայացրել է գարուն-2015 հարսանյաց զգեստների հավաքածուն, հաղորդում է Elle.ru-ն:

Հավաքածուում ընդգրկվել են ավանդական սպիտակ զգեստներ` զարդարված զարդակարով և դեկորատիվ այլ տարրերով, որոնք դարձել են դիզայների տարբերիչ նշանը:

Մուրադը փորձել է բավարարել յուրաքանչյուր հարսնացուի ճաշակը` «արքայադստեր» և «ջրահարսի» դասական ուրվագծերն այստեղ ներկայացված են երկարաթև կիսաթափանցիկ զգեստի և տարբեր երկարության քղանցքի հարսանյաց զգեստի հետ միասին: Մի քանի մոդելներ ունեն տարբեր երկարության քողեր: -0-