Միտումներ

Փոփ–արքայադուստր Թեյլոր Սվիֆթի, Ջեննա Դյուեննի և ռոմանտիկ այլ կանանց սիրելի Reem Acra ապրանքանիշը ներկայացրել է շքեղ զգեստների հերթական չափաբաժինը, որոնցով կարելի է հայտնվել և՛ համեստ ընտանեկան հանդիսություններին, և՛ քայլել կարմիր գորգի վրայով, հայտնում է Tatler.ru–ն։

Ափսոս, որ Ամանորի երեկոյին հնարավոր չի լինի ներկայանալ Մոխրոտիկի, Ռապունցելի կամ Քնած գեղեցկուհու (լիբանանցի դիզայներն ակնհայտ անտարբեր չէ հեքիաթների նկատմամբ) զգեստներով. ստիպված պետք է սպասել օգոստոսին։ Եթե դուք, իհարկե, Թեյլոր Սվիֆթը չեք։ -0-