Միտումներ

Պենելոպե Կրուսն ու Agent Provocateur-ը ներկայացրել են Agent Provocateur-ի L’Agent ներքնազգեստի դեմոկրատական շարքի անկեղծ գովազդային հոլովակի ամբողջական տարբերակը: Այս մասին գրում է Glamour. Ru -ն:  

Դերասանուհի Պենելոպե Կրուսի (Penelope Cruz) և Agent Provocateur ապրանքանիշի համագործակցությունը չի սահմանափակվում L’Agent ներքնազգեստի դեմոկրատական շարքի թողարկմամբ:

Պենելոպեն հանդես է գալիս որպես գովազդային հոլովակների ռեժիսոր, սցենարիստ, այս տարի նա հանդես է եկել որպես դերասանուհի սեփական մինի-ֆիլմում:

Գլխավոր հերոսը` մանեկեն Ջոն Կորտախարենան (Jon Kortajarena), անմարդաբնակ անապատում տառապում է տապից և ծարավից, իսկ Կրուսի հերոսուհին մի խումբ սեքսուալ մոդելների հետ մեքենայով անցնում է նրա կողքով: Աղջիկները կանգնում են, մերկանում` ցուցադրելով ներքնազգեստն ու պարում են դժբախտի շուրջ: Բոլոր գործողությունները մոլորված ճամփորդի պատրանքն են:

Պենելոպեի ռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 2013 թ.-ին, երբ Կրուսը գրեց սցենարն ու վեց րոպե տևողությամբ ֆիլմ նկարահանեց L’Agent-ի գովազդային արշավի համար: Միգել Անխել Սիլվեստերի և բազմաթիվ մերկ մոդելների (որոնցից մեկը ռուս մոդել Իրինա Շեյքն է) մասնակցությամբ անկեղծ հոլովակը հաշված օրերի ընթացքում YouTube-ում ավելի քան մեկ միլիոն դիտում գրանցեց: Գովազդային հոլովակում էպիզոդիկ դերով հանդես եկավ նաև դերասանուհու ամուսինը` Խավիեր Բարդեմը:

Agent Provocateur-ի L’Agent աշուն-ձմեռ հավաքածուն նախկինի պես շատ սեքսուալ է, ներքնազգեստն առավելապես վառ գույների է` անանուխի գույն, զմրուխտագույն, ֆուկսիա, փիրուզագույն և կարված է կոնտրաստային ժանյակից: Վագրանախշը` որպես գայթակղության ավանդական զենք, ևս ներկայացված է նոր սեզոնում:-0-