Միտումներ

Իտալացի ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Պաոլո Սորենտինոն The Dream ռոմանտիկ վերնագրով մինի-ֆիլմ է նկարահանել Bvlgari-ի համար, հաղորդում է  Cosmo.ru-ն:

«Մեծ գեղեցկության» հեղինակը, ով ընդունակ է գեղեցկություն տեսնել ամեն ինչում, պատկերել է Հռոմում զբոսնող մի աղջկա, ում հետ իսկական հրաշքներ են կատարվում: Հոլովակը թողարկվել է հենց Կոնդոտի վիայում նորոգված Bvlgari բուտիկի բացմանն ընդառաջ:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Վալերիա Գոլինոն, իսկ Bvlgari-ի արտադրանքը հոլովակում գլխավոր հրաշքն է, որին նա ձգտում է ֆիլմի ամբողջ  ընթացքում: Իտալիայի գրավիչ մթնոլորտն ու հռոմեական փոքրիկ փողոցների թովիչ ոգին… Թեպետ, Սորենտինոյի կարճամետրաժ ֆիլմը դիտելուց հետո յուրաքանչյուրը կատարվածի մասին իր կարծիքը կկազմի: -0-