Միտումներ

Բրիտանացի Փիթեր Քոփինգը Նյու Յորքում հարսանեկան իր առաջին հավաքածուն է ցուցադրել, որը մեծ ոգևորությամբ են ընդունել Oscar de la Renta նորաձևության տան հաճախորդներն ու քննադատները, հայտնում է Tatler.ru-ն:

Ռոմանտիկ դիզայները, ի տարբերություն Վերա Վոնգի, զերծ է մնացել սուր զգացողություններից և ներկաների դատին է հանձնել երկու տասնյակ ավանդական սպիտակաթույր զգեստներ։

Նա ստեղծել է այնպիսի զգեստներ, որոնցով կարելի է հիանալ ցանկացած դիրքից։ Հենց սա է եղել դիզայների նպատակը։ Չէ՞ որ երբ հարսնացուն մոտենում է եկեղեցու խորանին և մեջքով կանգնում հյուրերին, անչափ կարևոր է, որ զգեստը հետևից նայելիս նույնքան շլացուցիչ լինի, որքան դիմացից։

82-ամյա Օսկար դե լա Ռենտան մահացել է անցյալ տարի։ Նա իր երկրպագուհիներից և լրատվամիջոցներից գաղտնի էր պահում այն փաստը, որ ստիպված է երկարատև ու համառ պայքար մղել քաղցկեղի դեմ։

Օսկար դե լա Ռենտայի զգեստները կրել են աշխարհի ամենանշանավոր կանայք` առաջին տիկնայք, հոլիվուդյան աստղեր, հայտնի երգչուհիներ։ -0-