Միտումներ

Փարիզի բարձր նորաձևության շաբաթի ընթացքում կուտյուրի մասին իր պատկերացումը ներկայացրեց Զուհաիր Մուրադը։

Երբ խոսքը լիբանանցի դիզայների հավաքածուների մասին է, նրբաճաշակությունը և շքեղությունը սահման չունեն` բավական է տեսնել նորույթները, որոնք ներկայացված են Փարիզում. շքեղ երեկոյան և հարսանեկան զգեստները նկարչի այցեքարտն են, հաղորդում է Spletnik.ru–ն։

«Զգեստի ստեղծման գործընթացը շատ անձնական է, դա գրեթե մաքրագործում է»,– իր հարցազրույցներից մեկում ասել է Մուրադը, ով իր ստեղծագործությամբ հուզում է հազարավոր կանանց ողջ աշխարհում։

Աննկարագրելի գեղեցկության երեկոյան զգեստները զարդարված են նրբագույն ժանյակով, փուլերով և արհեստական քարերով։ Նոր հավաքածուն դիտելն իսկական վայելք է։ -0-