Միտումներ

Քարլի Քլոս

Փարիզում նորաձևության շաբաթի եռուն շրջանն է. երեկ երեկոյան տեղի է ունեցել Versace–ի նոր հավաքածուի ցուցադրությունը։

Ամենավառ և անվանի մոդելներ Քարլի Քլոսը, Դաութսեն Քրյոզը, Քենդալ Ջենները, Ջոան Սմոլսը և ուրիշները հպարտ քայլել են ծաղկային պոդիումի վրայով, հաղորդում է Spletnik.ru–ն։

Քենդալ Ջեններ

Դաութսեն Քրյոզ

Ջոան Սմոլս

Հիշեցնենք, որ Դոնաթելլա Վերսաչեն բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ցույց տալ «աղջկա ավելի մեղմ կողմը»։

«Atelier Versace նոր հավաքածուն աներևակայելի թեթևություն է, կտորի շքեղ չմշակված եզրեր և դեկոմպոզիցիա։ Դա կնոջ` ի ցույց դրված և վեհ կիրքն է»,– պատմում է Դոնաթելլան։

Ավելորդ դետալներից ազատված թափանցիկ մետաքսե շիֆոնից, թավշյա աստառով զգեստներ, թեթև շիֆոնի մի քանի շերտեր… Չմշակված ծայրերով շիֆոնը` հավաքված մի քանի շերտերով, վերածվում է զգեստը զարդարող ծաղիկների։

Թափանցիկությունը ողջ հավաքածուի առանցային տարրն է, հատկապես երկար նուրբ զգեստներում` թավշյա հատվածներով, բյուրեղազարդ ծաղիկներով, և, իհարկե, գայթակղիչ ժանյակով։

Բարձրակրունկ կոշիկներն առկա են յուրաքանչյուր կերպարում, աշնանային կոշիկները և սանդալները հակադրվում են համատարած մեղմությանը։ -0-