Միտումներ

Ralph Lauren

Նորաձևության ոլորտի ամենագլխավոր իրադարձություններից մեկը Նյու Յորքում անցկացված ցուցադրությունն է, որի վերջին օրը նշանավորվել է Calvin Klein և Marc Jacobs ապրանքանիշների աշնանային հավաքածուների ցուցադրումով։

Calvin Klein–ի ստեղծագործական հարցերով տնօրեն Ֆրանցիսկո Կոստան շարունակում է հավատարիմ մնալ ապրանքանիշի ավանդույթներին` ամեն անգամ ստեղծելով մինիմալիստական և պրակտիկ իրեր, գրում է Spletnik.ru–ն։

Ծանոթանալով մոդելների կերպարներին` ակամայից հիշում ես 60–ականները, երբ նորաձև էին կաշվե և ծոպավոր իրերը, որոնք տեղ էին գտել նաև Calvin Klein–ի աշնանային հավաքածուում։

Calvin Klein

Ինչ վերաբերում է Marc Jacobs նորաձևության տան ready-to-wear նոր հավաքածուին, ապա ապրանքանիշի դիզայների երկրպագուները չհիասթափվեցին։ Նորաձևության աշխարհի հանճար Մարկ Ջեյկոբսը կարողացավ զարմացնել անգամ ամենափորձառու կանանց և բծախնդիր քննադատներին։

Երեկվա շոուի շրջանակում ամեն ինչ մտածված էր մանրամասնորեն` սկսած սրահի ձևավորումից մինչև հավաքածու։

Կիսաթափանցիկ զգեստներ, մանրածալքերով կիսաշրջազգեստներ, բազմերանգ մուշտակներ և վերարկուներ… Միահյուսված էին ոչ միայն ոճերը, այլ նաև` դարաշրջանները, հարուստ էր օգտագործված նյութերի և ֆակտուրաների բազմազանությունը։ 

Marc Jacobs

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա վերջին ցուցադրությունը Ralph Lauren–ի հավաքածուն էր։ Նոր հավաքածուում Ռալֆ Լորենը ներկայացրել էր թվիդից և զամշից կարված կոստյումներ, ավանդական դարձած preppy ոճի հագուստներ և անգամ սմոկինգներ։ Բեմ բարձրացած մոդելները նման էին «Wild Wild West» ֆիլմի հերոսուհիներին` ծոպավոր գլխարկներով և դարչնագույն տաբատներով։ -0-

Ralph Lauren