Միտումներ

Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսում տեղի է ունեցել Louis Vuitton Resort 2016 հավաքածուի ցուցադրությունը, հաղորդում է Vogue.ua-ն։

Louis Vuitton Resort 2016 հավաքածուում ֆուտուրիստական նրբերանգները ներդաշնակորեն միաձուլվել են հարավային նվաղուն տրամադրության հետ։ Դիզայներ Նիկոլյա Ժեսքյերը չի թաքցնում 1970–ականների գեղագիտության նկատմամբ իր սերը և որպես հավաքածուի ելակետ` ընտրել է այդ ժամանակաշրջանի «Երեք կին» ֆիլմը։ Ռոբերտ Օլթմենի ժապավենի մասին հիշեցնում էին Փեթ Մաքգրաթի ստեղծած բնական բյութի–կերպարները, ինչպես նաև  ծածանվող զգեստները, որոնք դժվար է պատկերացնել Louis Vuitton–ի համար Ժեսքյերի առաջին հավաքածուից հետո։ Այն ժամանակ նա նորաձևություն վերադարձրեց А-ուրվագծի կոշտ կիսաշրջազգեստները։

Փալմ Սթրինգսի ցուցադրությունը բացվեց մետաքսե մաքսի կիսաշրջազգեստներով` համադրված կալիֆոռնիական անապատով ճանապարհորդելու համար կոպիտ երկարաճիտ կոշիկներով և կարճ շապիկներով, որոնք լրացված են կաշվե գոտիներով։ Այնուհետև պոդիումի վրա հայտնվեցին թեթև զգեստներով, տաբատներով ու կաշվե կարճ բաճկոններով աղջիկներ։ Կալիֆոռնիան, նախևառաջ, օվկիանոսի երկայնքով ձգվող անծայրածիր ծովափերն են։ Ժեսքյերը չկարողացավ անտարբեր մնալ այդ դրախտային բնանկարների նկատմամբ և հավաքածուում ընդգրկեց զանազան մինի–շորտեր, բայց դրանց ազատ ձևվածքի վերնաշապիկներ ավելացրեց։ -0-