Միտումներ

David Yurman ոսկերչական ապրանքանիշը տասնամյա համագործակցությունն է տոնում Քեյթ Մոսի հետ: Այս մասին հաղորդում է Tatler.ru-ն:

Լեգենդար լուսանկարիչ Փիթեր Լինդբերգն աշխարհի ամենատիտղոսակիր մոդելի հետ հոբելյանական գովազդային արշավը լուսանկարել է լողափին, այնտեղ էլ, հավանաբար, կազմակերպվել է տոնական զբոսախնջույքը:

Իսկ ահա ապրանքանիշի ոսկերիչները հոբելյանը նշել են`խոշորացույցը և հարթաշուրթը ձեռքներին, որոնց օգնությամբ նոր սեզոնում նրանք ներկայացրին նոր ականջօղեր, կախազարդեր և մատանիներ` ամեթիստի, զմրուխտի և ադամանդի փայլով:-0-