Միտումներ

Դեկտեմբերի 2–ին Զալցբուրգի գեղատեսիլ լճի ափին գտնվող Լեոպոլդսկրոն պալատում Կարլ Լագերֆելդը ներկայացրել է Chanel նորաձևության տան համար ավանդական դարձած Métiers d’Art շարքի ցուցադրությունը, որն անցկացվում է ամեն տարի տարբեր քաղաքներում և երկրներում, հայտնում է Woman.ru–ն։

Քենդալ Ջեններ

2000 թվականից ի վեր Chanel Métiers d’Art ցուցադրություններ անցկացվել են տարբեր երկրներում։ Մումբայից, Էդինբուրգից և Դալլասից հետո դիզայներն ընտրել է ավստրիական Զալցբուրգը։

80–ամյա մոդելավորողն ընդգծել է, որ պատահական չէ այդ քաղաքով հրապուրվելը, քանի որ այնտեղ նույնքան թրթիռով են վերաբերվում պատմական ժառանգությանը, որքան այն սրահներում և մանուֆակտուրաներում, որտեղ վարպետների ոսկե ձեռքերը Լագերֆելդի երևակայության թռիչքը Chanel–ի նորաձևության գլուխգործոցների են վերածում։

Նոր հավաքածուի գլխավոր տարրը եղել է ցուցադրության ընթացքում ամենազանազան տարբերակներով ներկայացված թվիդե ժակետը։ Լեգենդը կա այն մասին, որ աշխարհահռչակ Կոկո Շանելը հենց Զալցբուրգում է ստեղծել այդ հայտնի հագուստը` ոգեշնչվելով հյուրանոցի վերելակի մասնագետի համազգեստից։

Այս անգամ մոդելավորողը հրաժարվել է Chanel–ի համար անսովոր փոքրիկ պայուսակների ավանդական ցուցադրությունից` ուշադրությունը կենտրոնացնելով իրերի ձևավորման վրա։ Թվիդե վերարկուները զարդարվել են ոսկեթել գործվածքով, իսկ բարակ տրիկոտաժե զգեստները` ավանդական ավստրիական զարդանախշերով։ -0-

Կարլ Լագերֆելդ և Կարա Դելևին