Միտումներ

Ըստ լեգենդի` 1954 թ.–ին հանգստանալով Ավստրիայի հյուրանոցներից մեկում` Գաբրիել Շանելը վերելակում հանդիպում է դռնապանի, որը բավականին տպավորիչ տեսք ուներ։ Վրադիր գրպաներով և հակադրական թակալներով սերթուկը ոգեշնչում է Կոկոյին ստեղծել Chanel ժակետը, որը համաշխարհային հռչակ է նվաճում, գրում է Glamour.ru–ն։

Այս պատմությունն է նոր ֆիլմի սցենարի հիմքում, որը ստեղծել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը։ Կոկոյի կյանքի լեգենդը միահյուսվում է Բավարիայի Եղիսաբեթ կայսրուհու կամ պարզապես Սիսիի ու նրա ամուսին Ֆրանց Ւոսիֆ Առաջինի կյանքի ռոմանտիկ սյուժեի հետ։

Լագերֆելդի ֆիլմում ժամանակին երկիրը ղեկավարած միապետերն իրենց հաջորդ կյանքում վերամարմնավորվում են` դառնալով Շանելի ժամանակների մատուցողուհի և դռնապան։ Երբեմնի փառքի մասին հիշեցնում են հյուրանոցի պատերին կախված դիմանկարները, որոնք գիշերը կենդանանում են ու պարում` հիշելով անցյալը։

«Reincarnation» ֆիլմը Կարլ Լագերֆելդը նկարահանել է Chanel Métiers d’Art ցուցադրության կապակցությամբ։ Կարճամետրաժ ֆիլմում Շանելի կերպարը մարմնավորել է Ջերալդին Չապլինը։ Ավստրիացի միապետերի կերպարները մարմնավորել են Կարա Դելևինն ու Ֆարրելլ Ուիլյամսը։ Նրանք միասին կատարել են Ֆարելի հեղինակած «CC the World» երգը, որը դարձել է ֆիլմի սաունդթրեքը։

Chanel Métiers d’Art ցուցադրությունը տեղի է ունեցել 2014 թ.–ի դեկտեմբերի 2 երեկոյան Ավրստիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող Լեոպոլդսկրոն ամրոցում։ -0-