Միտումներ

Ջուլիա Ռոբերթսին (Julia Roberts) հաճախ չէ, որ կարելի է տեսնել գովազդային հոլովակներում, սակայն Calzedonia ապրանքանիշի համար նա բացառություն է արել, հաղորդում է Сosmo.ru-ն:

Ապրանքանիշի աշնանային արշավը, իսկապես, արժե, որպեսզի փոխես վերաբերմունքդ: Գլխավոր թեմա է դարձել սեփական «ես»-ը փնտրելու հավերժ հարցը, իսկ շարժիչ ուժը` վառ հրապուրիչ ճամփորդություններն ու ծանոթությունները նոր մարդկանց հետ:

Ռեժիսոր Ագո Պանինին (Ago Panini) մանրամասն մշակել է սյուժեն: Ճամփորդությունը սկսվում է Շոտլանդիայում, որտեղ բացառիկ լանդշաֆտն ու բնությունն օգնում են լիցքաթափվել և լսել ներքին ձայնը, իսկ ճամփորդությունն ավարտվում է արևոտ  Տոսկանայում, որն իր մեջ զուգակցում է դարերի ավանդույթներն ու բացառիկ բնությունը: Ճամփորդության վայրերն ու իրադարձությունները ոչ մեկի չեն կարող անտարբեր թողնել:

Գովազդային հոլովակը հայտնվել է էկրաններին նախօրեին: -0-