Միտումներ

44-ամյա շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը (Gerard Butler) Hugo Boss-ի տղամարդկանց համար նախատեսված Boss Bottled ֆիրմային բուրմունքի դեմքն է դարձել:  

Այս մասին հաղորդվում է Facebook-ում ապրանքանիշի պաշտոնական էջում:

Դերասանն առավել հայտնի է «Օպերայի ուրվականը», «300 սպարտանցիներ», «Մերկ ճշմարտություն», «Օրինապահ քաղաքացին» և «Ռոք-ն-ռոլ երաժիշտը» ֆիլմերում մարմնավորած կերպարներով:-0-