Միտումներ

Սուպերմոդել Իրինա Շեյքն ուրախացրել է իր երկրպագուներին արծաթագույն լողազգեստով ցնցող ֆոտոսեսիայում։ Դե ո՞վ կարող է համեմատվել Քրիշտիանու Ռոնալդուի  ընկերուհու հետ` վառ և ձգող կերպարներ ստեղծելու կարողության մեջ։ Հուսանք, որ Կրիշտիանուն այս տարի իրեն լավ է պահել և արժանացել է Նոր տարվա այսպիսի լուսանկարների։ Այդ մասին գրում է Fashiontime.ru–ն։

Լինդա Ֆերոուն` լյուքս կարգի աշխարհահռչակ արևապաշտպան ակնոցների ստեղծողը, հրավիրել է Իրինային նկարահանվելու իր նոր գովազդային արշավում։ Պետք է խոստովանել, դրա ընտրությունն արդարացված է, չէ՞ որ Շեյքի լուսանկարներից շունչդ կտրվում է։ Կարևորը, որ մոդելի հիանալի մարմինը չշեղի ուշադրությունը ոչ պակաս հիանալի ակնոցներից։  

Իրինան մարմինը ցուցադրել է տեսախցիկի առջև և դրանից ոչ հեռու, իսկ նրա հետ ֆոտոսեսիային մասնակցել է շշմեցնող սևահեր երիտասարդ. զգուշացիր, Ռոնալդու։ Լուսանկարները շատ նուրբ ու կրքոտ են ստացվել։ Նոր տարվա նախաշեմին մոդելը Instagram–ում ներկարացրել է իր լուսանկարը Լոս Անջելեսում հսկայական զարդարված տոնածառի ֆոնին «Ամենագեղեցիկ տոնածառը, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում» հեշթեգով։ -0-