Միտումներ

Tiffany & Co լեգենդար ոսկերչական տունը ներկայացրել է նոր զարդեր` համալրելով դեռևս 1995 թվականին ստեղծված նշանավոր Atlas հավաքածուն։ Այդ շարքի զարդերը տարբերվում են պարզությամբ և լակոնիկությամբ։

Դիզայնում առկա հռոմեական թվերը հիշեցնում են Tiffany-ի` Հինգերորդ ավենյուում գտնվող գլխավոր բուտիկի վրա վեր խոյացող Ատլաս տիտանի ուսերին դրված ժամացույցի ցուցատախտակը։ Հենց դրան էր հույսով լի հայացքով նայում Օդրի Հեփբըրնը «Նախաճախ Թիֆանիի մոտ» ֆիլմում, գրում է ELLE.ru –ն։

Հավաքածուի յուրաքանչյուր իր կարելի է կրել առանձին և կարելի է համադրել տարբեր զարդերի հետ։ Ապարանջանները, կախազարդերն ու մատանիները պատրաստված են 18 կարատ ոսկուց և ստերլինգային արծաթից ու նրբագեղ դիզայնի շնորհիվ գերազանց համադրվում են ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան կերպարների հետ։ -0-