Միտումներ

Կարելի է սեքսուալ տեսք ունենալ՝ կատարելով վարժություններ ծանրաձողով կամ յոգայի բարդ հնարքներ: Victoria’s Secret-ի հրեշտակներն ապացուցում են դա ապրանքանիշի մարզական շարքի աշնանային գովազդային արշավում: Այս մասին գրում է Glamour.ru-ն:

Այս տարի ապրանքանիշն առաջին անգամ մարզական հագուստի և աքսեսուարների կատալոգ է թողարկել: Նոր հավաքածուի առանձնահատկությունը մարզական կրծկալն է՝ առջևի ճարմանդով:

Ֆոտոշարը կազմակերպվել է լքված գործարանի տարածքում, որը վերածվել է մարզադահլիճի: Լուսանկարներում մոդելներ Քենդիս Սուեյնփոուլը (Candice Swanepoel), Լիլի Օլդրիջը (Lily Aldridge) և Մարթա Հանթը (Martha Hunt) վազում են, մարզվում և ռինգում հարվածներ են հասցնում՝ կրելով ակտուալ զարդանախշերով (գծանախշ, գրաֆիտի և պուտեր) հագուստ:-0-