Միտումներ

Վերա Բրեժնևան իրեն փորձել է հրավիրված դիզայների դերում: Ռուբան քույրերի հետ միասին Վերան Pe ապրանքանիշի համար թողարկել է Ververa հագուստի ոչ մեծ հավաքածուն: Այս մասին հաղորդում է Glamour.ru-ն:

Smart casual հավաքածուն ներառում է բացվածքով կիսաշրջազգեստներ, ազատ ձևվածքի տաբատներ և ամենօրյա վերնաշապիկներ, ինչպես նաև սմոկինգ-վերարկուներ, կիմոնո-զգեստներ, babydoll-ներ և, իհարկե, փոքրիկ սև զգեստներ` նախատեսված հատուկ դեպքերի համար: Դիզայներներ Ալիսա և Յուլիա Ռուբանների հետ միասին Վերան հավաքածուի համար ընտրել է գույների հանգիստ երանգներ` կարմրաշագանակագույն, մուգ կապույտ, նուրբ վարդագույն, մոխրագույն և երկնագույն:

Երգչուհին մասնակցել է նաև գովազդային արշավի նկարահանումներին, տանիք է բարձրացրել լուսանկարիչ Մարինա Կռիլովայի և դիմահարդար Մարինա Ռոյի հետ միասին: Instagram-ում Վերան գրել է, որ Ververa հավաքածուն ստացվել է հենց այնպես, ինչպես նա պատկերացնում էր: Հավաքածուում ներառված հագուստն արդեն կարելի է ձեռք բերել ապրանքանիշի կայքում և շոու-room-ում: -0-