Միտումներ

Փարիզի Բարձր նորաձևության շաբաթի եզրափակիչ օրն, անշուշտ, կհիշվի լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադի պոդիումային շոուով։ Նրա շքեղ ստեղծագործությունները կարմիր գորգերի և բարձրաշխարհիկ ընդունելությունների պոտենցիալ հիթեր են, գրում է  Spletnik.ru-ն։

Պերճաշուք երեկոյան զգեստներ, դեկորի արտահայտիչ շքեղություն, պաճուճազարդ սիմետրիկ նախշեր, երկրաչափականություն, սեքսուալություն և էլեգանտություն` հին Հոլիվուդի ոգով. կուտուրիեն կանացի հանդերձանքի երկրպագուհիներին չի դադարում ուրախացնել նորույթներով։

Մոդելների կիսաթափանցիկ դիմահարդարումը և թեթևակի ոլորած մազերը դիտողների հայացքները չեն շեղում ամենակարևորից` ամուր և թեթև գործվածքների համադրությամբ ստեղծված զգեստներից` զարդարված փայլազարդերով, ապակե ուլունքներով, թանկարժեք ու ոչ թանկարժեք քարերով, որոնք հաջողությամբ լրացնում են Zuhair Murad տան գարուն-ամառ հավաքածուի զուսպ գունային գամման։

Մոդելավորողն իր ստեղծագործության երկրպագուներին ուրախացրեց նաև հարուստ ձևերով. բաց և փակ ուսերով մոդելներ, զգեստներ նորաձև «շապիկ» ոճով, թիկնոցներով, շքեղ փեշերով ու քղանցքներով. Մուրադի  այցելուների համար ընտրություն կատարելը չափազանց դժվար կլինի։ -0-