Միտումներ

Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի երեկոյան և քոքթեյլային շքեղ զգեստները շատ են սիրում հոլիվուդյան աստղերը. չէ՞ որ դրանք բառացիորեն կարմիր գորգի համար են։ Այդ զգեստներից հնարավոր չէ աչք կտրել` բարդ զարդարանքի, նուրբ ժանյակների և քարերի շլացուցիչ փայլի ու կնոջ կազմվածքն այդքան զարդարող եթերային կտորների պատճառով։ Այդ մասին գրում է Spletnik.ru-ն։

Բացի այդ, նոր սեզոնի հավաքածուում Սաաբն առանձին տեղ է հատկացրել նաև փետուրներին` թեթև, կատարված բնական երանգներով, դրանք ներդաշնակ լրացում են դառնում առանց այդ էլ հիասքանչ երեկոյան զգեստների համար։

Հավաքածուի գունային լուծումը միանգամայն բնորոշ է Elie Saab–ին` սպիտակ և բաց դեղնավուն, ծխամոխրագույն և գորշագույն, վարդագույնի և կիտրոնագույնի ամենաբաց և նուրբ երանգներ` հենց այս գույներով է տեսնում մոդելավորողը սեզոնի պատկերը։ Նա բացում է այն դրամատիկ սևով, ինչպես նաև ծաղկային ավելի հագեցած պատկերներով։ -0-