Նորաձևություն

Incanto ներքնազգեստի ապրանքանիշի Boudoir Secrets նոր գովազդային արշավում մոդել Իրիս Կավկան ներկայանում է սեքսուալ ժանեկազարդ ներքնազգեստով Իտալիայում գտնվող Balbianello վիլլայի այգիների և ինտերիերի ֆոնին, որտեղ տեղի են ունեցել ««Ռոյալ» խաղատուն» ֆիլմի նկարահանումները, գրում է Glamour.ru-ն:

Մոդելը ցուցադրում է Incanto ապրանքանիշի 2014/2015 աշուն-ձմեռ հավաքածուի ներքնազգեստն ու հագուստը իտալական Կոմո լճի գեղատեսիլ բնապատկերների և Balbianello վիլլայի գեղեցիկ ինտերիերի ֆոնին, որտեղ 2006 թ.-ին նկարահանվել է ««Ռոյալ» խաղատուն» (Casino Royale) ֆիլմը:

Նոր հավաքածուում ներկայացված են Melania, Selin, Estelle, Tyra, Milly, Arine, Fabiana, Bruno Rosso, Tinella, Alba և Barbara շարքերը: Melania և Selin շարքերում գերիշխում են բուրգունդականի և շոկոլադե բրոնզի երանգները՝ համադրված ոսկեգույն ասեղնագործությամբ և սև ժանյակով: Այս շարքի ստեղծման համար ապրանքանիշի դիզայներներին ոգեշնչել է Գրեյս Քելլիի (Grace Kelly) կերպարը` «Մոնակոյի արքայադուստրը» (Grace of Monaco, 2014) ֆիլմում Նիկոլ Քիդմանի (Nicole Kidman) դերակատարմամբ:-0-

В новом лукбуке она демонстрирует белье и одежду из коллекции Incanto осень-зима 2014/2015 на фоне живописных пейзажей итальянского озера Комо и завораживающих интерьеров виллы Balbianello, где проходили съемки фильма «Казино «Рояль» (Casino Royale) в 2006 году.