Նորաձևություն

Հայկական նորաձևության պատմության մեջ առաջին անգամ առաջատար վեց հայ դիզայներների` Ֆաինա Հարությունյանի, Վահան Խաչատրյանի, Գևորգ Շադոյանի, Միկա Դանիելյանի, Արամ Նիկոլյանի, Արևիկ Սիմոնյանի աշխատանքները միավորվել են մեկ` «Oriflame Fashion Trendbook» ֆոտոշարքում։ 

Յուրաքանչյուր դիզայներ ինքն է ընտրել, թե քաղաքի որ հատվածը լավագույնս կհամադրվի իր հագուստի հետ: 

Ֆոտոշարքի մոդելներն են Լուսինե Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Նարինե Սուլթանյանը, Գայանե Ասլամազյանը, Աննա Գրիգորյանը, Անուշիկ Մանուկյանը:

Ֆոտոշարքի թեման է՝ «Երևան. նորաձևության միտումներ»: -0-