Նորաձևություն

Նախորդ շաբաթ Նյու Յորքում մեկնարկել է ավանդական նորաձևության մարաթոնը, իսկ հանգստյան օրերին անցկացվել է ցուցադրություն, որին անհամբեր սպասում էին ինչպես նորաձևությանը հետևող կանայք, այնպես էլ` fashion–քննադատները։ Աշուն–ձմեռ 2015 նոր հավաքածուն է ներկայացրել Վիկտորյա Բեքհեմը (Victoria Beckham)։ Ինչպես սպասվում էր, ցուցադրությունը դարձել է թեժ բանավեճերի առարկա, հաղորդում է Kleo.ru–ն։

Ներկայացվել են չեզոք գույներ, բավականին հստակ ուրվագծեր և ոճային աքսեսուարներ։ Կարելի է ասել, որ Վիկտորիան հիմնականում հավատարիմ է մնացել իր ոճին, սակայն բազմաթիվ քննադատներ նաև նորամուծություններ նկատեցին։

Այս անգամ Բեքհեմի շեշտադրումը բոլորովին էլ գոտկատեղը գրկող հագուստները չէին, ավելին` նա կիրառել էր «մի քանի չափսով մեծ հագուստ» հայտնի ուղղության նրբությունները։ Բլոգերներին հիացրել են բոժոժաձև վերարկուները, երկարացված թևքերով սվիտերներն ու նուրբ ծալվածքներով անհամաչափ բլուզները։ Աննկատ չի մնացել նաև հագուստների ընդգծված չխնամված տեսքը, ինչը հիմա չափազանց նորաձև է համարվում։

Բեքհեմը որոշել է փորձարկման ենթարկել անգամ սիրելի զգեստները։ Այս անգամ հավաքածուում կարելի է ոչ միայն դասական մոդելներ տեսնել` իջեցված գոտկատեղով, այլ նաև` խիտ տրիկոտաժից կարված բավականին նրբագեղ զգեստներ։

Նշենք, որ Վիկտորյայի ցուցադրությանը ներկա է եղել ողջ ընտանիքը` ամուսինը` Դևիդ Բեքհեմը, չորս երեխաները` Բրուկլինան, Ռոմեոն, Քրուզան և 3–ամյա Հարփերը։ –0–