Նորաձևություն

Valentino

Valentino բրենդի դիզայներներն իրենց շոուն սկսեցին սև-սպիտակի հակամարտության թեմայի ֆանտազիաներով։ Այդ հակադրությունը պոդիումի վրա առկա է շախմատային պատկերի և գծերի տեսքով, համադրված են հագուստի սպիտակ վերևի և սև ներքևի հատվածները, ինչպես նաև total black-ը` փոքր սպիտակ դետալներով։ 

Ցուցադրությունը շարունակվեց ավելի գունեղ ներկապնակով և որպես դեկորի հիմնական տարր` ժանյակի գերակայությամբ։

Հավաքածուի ստեղծողներին հրապուրում է նաև մորթին։ Թվում է, որ այս տարի դիզայներները շոկային վիճակի են հասցրել կենդանիների պաշտպաններին` շեշտադրելով բնական մորթին։

Բեն Սթիլլերի և Օուեն Ուիլսոնի աստղային տանդեմը փակեց Valentino տան ցուցադրությունը։

Բեն Սթիլլեր և Օուեն Ուիլսոն

Դերասանները վստահ կեցվածքով քայլեցին պոդիումի վրա` ցուցադրելով տղամարդկանց ոճային կոստյումներ` ասեղնագործ թիթեռնիկներով, և մետքասե գիշերազգեստներ։

Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակում տեղի ունեցավ Chanel-ի երկար սպասված ցուցադրությունը:

Մոդելները հպարտորեն քայլեցին ոչ թե պոդիումի վրայով, այլ Gabrielle անունով ռեստորանի (ցավոք` ոչ իրական) սրահով։ 

Կարլ Լագերֆելդը ստեղծել է հիանալի հավաքածու։ Instagram-ի գլխավոր սենսացիան արդեն դարձել է ափսեների տեսքով կլատչը։ Կարա Դելևինը, Քենդալ Ջենները և մյուս մոդելները կանգ են առել սեղանների մոտ և հյութ են մատուցել, մինչ մյուսներն անցնում էին նրանց կողքով։ -0-