Նորաձևություն

Ալեսսանդրա Ամբրոսիո

Օրեր առաջ Փարիզում ավարտվեց Balmain նորաձևության տան ղեկավար Օլիվիե Ռուստենի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Այդ մասին գրում է Spletnik.ru-ն։

Պոդիումի վրա բազմաթիվ հայտնի մոդելներ էին` Ալեսսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Ջոան Սմոլսը, Ջորդան Դանը, Լիլի Դոնալդսոնը, Քարլի Քլոսսը և Կոնստանս Յաբլոնսկին։ 

Ադրիանա Լիմա

Քարլի Քլոսս

Ջորդան Դան

Բացի այդ, շոուին մասնակցում էր Քենդալ Ջենները, որին աջակցելու համար սրահում էին Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները` Քրիս Ջենները, Քիմ Քարդաշյանը` նոր տեսքով (նա պլատինե շիկահերի է վերածվել) և Քանյե Ուեսթը։

Քենդալ Ջեններ

 Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ և Քրիս Ջեններ

Balmain-ի նոր հավաքածուն չափազանց վառ և գունագեղ էր ստացվել. մոդելները ցուցադրել են դեղինի, մանուշակագույնի, նարնջագույնի, կապույտի և կանաչի տարբեր երանգների հագուստներ։ 

Հավաքածուի հիմնական միտումների մեջ հարկ է առանձնացնել ծոպերի, մետաքսի և թավշի առատությունը, ինչպես նաև սև թափանցիկ զուգագուլպաները, որոնք նորից պոդիում են վերադարձել։ -0-

 Алессандра Амбросио

Адриана Лима