Նորաձևություն

Նյու Յորքի նորաձևության շաբաթվա եզրափակիչ օրերին կայացել են Marchesa–ի, Michael Kors–ի և Boss–ի ցուցադրությունները։

Կիլոմետրով ուլունքներ, ծոպերիզներ, փուլեր, ուշագրավ շղարշներ և ջայլամի փետուրներ` Marchesa, Ջորջինա Չեփման և Քերեն Քրեյգի աշուն–ձմեռ հավաքածուն սկսելուց առաջ ապրանքանիշի դիզայներները, հավանաբար, կրկին ու կրկին դիտել են «Մեծն Գեթսբին», գրում է Tatler.ru–ն։ 

Բլեյք Լայվլի

Մայքլ Կորսի կարծիքով` աշուն–ձմեռ հավաքածուն անհնար է պատկերացնել առանց մորթու. դիզայներն այն օգտագործում է ակտիվորեն և վարպետորեն` առաջարկելով դրանից կարված զանազան մուշտակներ տրիկոտաժե զգեստների վրայից, կամ էլ մորթե օձիքներ կոստյումների կամ թեթև զգեստների վրայից, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Կորսը ոգեշնչվել է, ամենայն հավանականությամբ, 30-40–ականների դարաշրջանից. պոդիումում ցուցադրված հագուստը հենց այդ տասնամյակների մասին էր ակնարկում։ Եվ ոչ մի մինի` այս անգամ դիզայները նախընտրում է ծնկից ցածր կիսաշրջազգեստներ, ինչպես նաև մաքսի։ 

Քեյթ Հադսոն

Ջեյսոն Վուն ներկայացրել է Boss Women հավաքածուն, որը ստեղծվել է գերմանական ապրանքանիշի լավագույն ավանդույթներով։ Ճշգրիտ գծեր, որոնք ուրվագծում են կատարյալ ուրվապատկեր, լակոնիկ գուներանգները` այդ ամենը ներկա է առաջիկա աշնան հավաքածուում։ Միաժամանակ դիզայները չի հրաժարվել ոչ մեծ փորձարկումներից, օրինակ, կապված գույնի հետ։ Մոխրագույնի, սևի, երկնագույնի և կապույտի խստությունը նա մի փոքր կենդանացրել է` ճիշտ համամասնությամբ համեմելով վառ նարնջագույն և փոքր-ինչ ֆուտուրիստական արծաթով։ -0-

Դակոտա Ջոնսոն և Ջուլիանա Մուր