Նորաձևություն

Աշխարհում մեծ ճանաչում վայելող սևամորթ մոդել Նաոմի Քեմբլը դարձել է Agent Provocateur ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը ( երևի ավելի ճիշտ կլինի ասել` մարմինը)։ Ընկերությունն ամեն սեզոնին ներկայացնում է շքեղ ներքնազգեստների իր հավաքածուն։ Այնպես որ 2015 թվականի գարուն–ամառ հավաքածուն բացառություն չէր. բրիտանական ապրանքանիշի դիզայներներները շքեղ ու ցանկալի ներքնազգեստներ են ստեղծել գայթակղիչ կանանց համար։ Ներքնազգեստները տեսախցիկի առջև ցուցադրել է «սև հովազը»` նորաձևության աշխարհում այս անունով հայտնի Նաոմին։ Այս մասին գրում է Fashiontime.ru–ն։

Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Էլեն ֆոն Ունվերտն է, և նա առաջին անգամը չէ, որ Քեմբլին նկարում է գովազդային արշավի կամ տարբեր ամսագրերի համար, որոնց թվում է նաև Vogue–ը։ Ինչպես նշում է Agent Provocateur–ի ստեղծարար հարցերի գծով տնօրեն Սառա Շոտոնը, նկարահանման ու հենց հավաքածուի ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի ուժեղ կանայք, ինչպիսին են «Վեստսայդյան պատմություն», «Բոննին ու Քլայդը», «Կռվան ձուկը» ֆիլմերի հերոսուհիները։

«Ես մտածում էի համարձակ ու հանդուգն կանանց մասին, որոնց խորթ չէ նաև փափկությունը։ Կատարյալ femme fatale»,– ասում է Շոտոնը։

2015 թվականի գարուն–ամառ հավաքածուի գերակշռող բաղադրիչը սպորտային ոճն է, գերակշռող գույները` զմրուխտագույնը, մուգ կարմին ու սալորագույնը։ Ներքնազգեստները կարել են շքեղ կտորներից և զարդարել թանկարժեք քարերով։ Ֆոտոշարքի ոճաբանը Կարլ Փլեյքն է, նա է մտածել, որ ուրբանիստական, փոքր–ինչ դրամատիկական և մռայլ ֆոնին Նաոմին իր վառ ներքնազգեստով առավել ցայտուն կլինի։