Նորաձևություն

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում տեղի է ունեցել «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է 23-ամյա շիկահեր Կիրա Կազանցևը, ով ռուսաստանցի էմիգրանտների դուստր է, հաղորդում է Woman.ru-ն:

Չքնաղ Կիրա Կազանցևը սոսկ երկարոտն գեղեցկուհի չէ, նման միլիոնավոր աղջիկներ կան: Նվաճելով «Միսս Նյու Յորք» տիտղոսը` ռուս էմիգրանտների դուստրը ստացել է «Միսս Ամերիկա» մրցույթին մասնակցելու իրավունք և դարձել է ԱՄՆ-ի գեղեցկության թագուհին` առաջ անցնելով 52 մրցակիցներից:

Պարզվում է, որ աղջիկը ոչ միայն գեղեցիկ է, այլև խելացի: Նա իրավաբանի կրթություն է ստանում Ֆորդհեմսի համալսարանում: Միսս Կազանցևը նաև ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Նա աջակցում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հիմնադրամին: Նա այդ խնդրին մոտիկից է ծանոթ.  ժամանակին Կիրայի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորել նախկին զուգընկերը:

Կիրան ազատ խոսում է ռուսերեն: «Իմ ծնողները տեղափոխվել են Նահանգներ` ավելի լավ կյանքի որոնումներով: Նրանք շատ բան են զոհաբերել` հանուն իմ և եղբորս բարեկեցության»,- հայտարարել է աղջիկը հարցազրույցի ժամանակ:-0-