Նորաձևություն

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` Քրիշտիանու Ռոնալդուն, դարձել է սեփական ապրանքանիշի` CR7 by Cristiano Ronaldo Underwear–ի գովազդային նոր դեմքը։ Գարուն–ամառ նոր հավաքածուում ներկայացված են տղամարդկանց ներքնաշորեր, որոնց հեղինակը հենց պորտուգալացի ֆուտբոլիստն է։ Այս մասին գրում է Korrespondent.net–ը։

Ռոնալդուն երկրպագուներին խոստովանել է, որ հպարտանում է իր դիզայներական աշխատանքով։ «Ես սիրում եմ վառ գույներ, ներքնաշորը հիանալի դաշտ է փորձարկումների համար։ Հավաքածուն իսկապես շատ լավն է»։

Ավելի վաղ France Football–ը գրել էր, որ Ռոնալդուն գովազդային գործունեության դիմաց տարեկան շուրջ 15 միլիոն եվրո է վաստակում։ Աշխարհի առաջատար ընկերությունները երազում են, որ Ռոնալդուն իրենց արտադրանքը ներկայացնի. նա գովազդում է կոսմետիկ միջոցներ, ժամանակակից հագուստ, սնունդ, մեքենաներ և մարզական ապրանքներ։ -0-